1306 դիտում
22:37 26-04-2023
Հայաստանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նամակ է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
Երեկ, ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետությունը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում նամակ է ներկայացրել Դատարան 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հետևանքով առաջացած կարևոր զարգացումների վերաբերյալ, շեշտելով, որ անցակետի տեղադրումը Ադրբեջանի կողմից Դատարանի ս.թ. փետրվարի 22-ի Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշման հերթական ոտնահարումն է։ Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Նմանատիպ նյութեր
1027 դիտում
18:43 24-04-2023
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու փաստով Հայաստանը կդիմի Արդարադատության միջազգային դատարան
1030 դիտում
17:39 12-12-2022
Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
844 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)