211652_close_icon
views-count985 դիտում article-date 18:43 24-04-2023

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու փաստով Հայաստանը կդիմի Արդարադատության միջազգային դատարան

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանից:

«Առաջիկայում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը դիմելու է Արդարադատության միջազգային դատարան»,- ասել է նա:

Ադրբեջանը ապրիլի 23-ին հայտարարել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին։ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունները հայտարարել են, որ Ադրբեջանի կողմից միջանցքում անցակետի տեղակայումն անընդունելի է և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Ադրբեջանի սադրիչ ու ապօրինի քայլը դատապարտել ու անընդունելի են համարել Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը։

Նմանատիպ նյութեր