877 դիտում
13:11 26-04-2023
Կարմիր Խաչի աջակցությամբ 16 հիվանդներ Արցախից տեղափոխվել են Հայաստան. 11 բուժառու վերադարձել է Արցախ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային, սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 16 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Հայտնում է Արցախի ԱՆ-ը։
11 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
«Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 353 հիվանդ։

Նմանատիպ նյութեր
1330 դիտում
20:10 11-02-2023
Կարմիր Խաչի ուղեկցությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 7 բուժառու, 1 պացիենտ էլ Արցախ է վերադարձել
925 դիտում
14:53 24-07-2023
11 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան. նախատեսվում է, որ այսօր 13- բուժառու կվերադառնա Արցախ
Այս բաժնից
853 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
694 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
745 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են