211652_close_icon

Սոթքի ուղղությամբ թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել

views-count1573 դիտում article-date 16:37 23-04-2023
Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր