211652_close_icon

«Հող ունե՞ք, կլուբնիկ ե՞ք աճեցնում». Փաշինյանը Խոյ համայնքում զրուցել է գյուղացիների հետ

views-count883 դիտում article-date 11:14 23-04-2023
Խոյ համայնքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեությանը, մատուցվող ծառայություններին, այնուհետեւ զրուցել է բնակիչների հետ՝ գյուղատնտեսական աշխատանքների ու ծրագրերի վերաբերյալ: Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել համայնք կատարած իր այցից: Այցի ընթացքում նրան ուղեկցում էր Խոյի համայանքապետը, Արմավիրի մարզպետը եւ այլ պաշտոնյաներ:

«Հո՞ղ եք մշակում, կլուբնիկ ունե՞ք, ես գիտեմ, որ անցած տարի լավ վաճառվելա, բայց ինչքան գիտեմ եթե շատ է լինում, գինն է ցածր լինում, քիչ է լինում, գինը բարձր է: Իսկ ապահովագրություն, բան արել եք»,- հարցրեց նա գյուղացիներին, ինչին բացասական պատասխան տվեց գյուղացին:

Գյուղացիներից մեկն էլ բողոքեց, որ եռաֆազ հոսանք անցկացնելու համար վճարը 270 հազարից դարձել է 1.5 միլիոն դրամ:

Վարչապետը հետաքքրքվեց գյուղացուց թե ինչ է աճեցնելու ջերմոցում, ինչին գյուղացին պատասխանեց, որ ծաղիկներ է մշակում:

«Լավ գործ ա»,- նկատեց Փաշինյանը, ինչին գյուղացին հակադարձեց, ասելով, որ հիմա լավ չէ, քանի որ արտահանում չեն կարողանում անել:

Նմանատիպ նյութեր