Եվրոպական նավերը պետք է պարեկեն Թայվանի նեղուցը, կարծում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Այս մասին նա գրել է կիրակի օրը՝ ապրիլի 23-ին, ֆրանսիական Journal du Dimanche թերթի հյուրի մեկնաբանությունում։ Գրում է DW-ն։
ԵՄ արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը մատնանշել է Թայվանի նշանակությունը Եվրոպայի համար տնտեսական, առևտրային և տեխնոլոգիական առումներով։ «Ուստի ես կոչ եմ անում եվրոպական ռազմածովային ուժերին պարեկել Թայվանի նեղուցը՝ ցույց տալու Եվրոպայի հավատարմությունը նավարկության ազատությանը այս կարևորագույն տարածաշրջանում»,- գրել է Բորելը։
Ավելի վաղ՝ ապրիլին, Պեկինը եռօրյա զորավարժություն է անցկացրել Թայվանի ափերի մոտ ՝ իրականացնելով կղզու շրջափակում։ Զորավարժությունները սկսվել են Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենի՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, որտեղ նա հանդիպել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթիի հետ։