211652_close_icon
views-count10135 դիտում article-date 20:26 22-04-2023

Փաշինյանն Արմավիրում ծանոթացել է մասնավոր հատվածի կողմից հիմնված նուշի ինտենսիվ այգու և կառուցված ջրամբարի ծրագրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Վանանդ բնակավայրում ծանոթացել է մասնավոր հատվածի կողմից հիմնված նուշի ինտենսիվ այգու և կառուցված ջրամբարի ծրագրին:

«Դրա շրջանակում՝ 360 հեկտարի վրա հիմնվել է նուշի այգի և կառուցվել 100 հազար խ/մ տարողությամբ ջրամբար: Նախատեսվում է, որ ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կհասնի 10 մլրդ դրամի, իսկ այգին կընդլայնվի՝ հասնելով 800 հեկտարի»,- գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:

Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր