211652_close_icon
views-count610 դիտում article-date 14:41 22-04-2023

ՀՅԴ ԳՄ ու «Հայաստան» խմբակցության անդամները կլինեն մարզերում

«Հայաստան» խմբակցության անդամները կայցել են մարզեր։ Այդ մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա ֆեյսբուքյան էջում ներկայացրել է այցերի գրաֆիկը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ներկայացնում եմ առաջիկա օրերին ՀՅԴ ԳՄ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցերի գրաֆիկը.

- ապրիլի 22-ին այցելելու ենք Կոտայքի մարզ: Ժամը 12:00-ին կլինենք Չարենցավան քաղաքում` Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում,
- ապրիլի 26-ին այցելելու ենք Տավուշի մարզ: Ժամը 18:00-ին հավաք տեղի կունենա Իջևան քաղաքի Աշոտ Մելիքբեկյան 5 հասցեում գտնվող սրահում,
- ապրիլի 29-ին նախատեսված է այց Գեղարքունիքի մարզ: Ժամը 16:00-ին հանդիպում տեղի կունենա Մարտունի քաղաքի «Վան» հանդիսությունների սրահում, իսկ նույն օրը ժամը 19:00-ին՝ Գավառ քաղաքի Ազատության 11/27 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակում,
- ապրիլի 30-ին լիենլու ենք Արագածոտնի մարզի Արագածոտն, Ոսկեվազ, Օշական գյուղերում:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու առաջիկա հանդիպումներին` միասին քննարկելու մեր երկրի առաջ ծառացած խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները»:

Նմանատիպ նյութեր