Շտաբային ուսումնավարժություն Արմավիրի մարզում. Ինչ պետք է անել ՀԱԷԿ–ի միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում
Ապրիլի 20-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչությունն Արմավիրի մարզի Խոյ համայնքում անցկացրել է «ՀԱԷԿ–ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել շտաբային ուսումնավարժության մասնակից կազմի հմտություններն ու ունակությունները` միջուկային և ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտու բնակչության պաշտպանության միջոցառումների ղեկավարման գործում:
Ուսումնավարժությանը մասնակցել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար կազմը, Հայթաղ, Աղավնատուն, Հովտամեջ և Ծաղկալանջ բնակավայրերի վարչական ղեկավարները։
Ուսումնավարժությունը մեկնարկել է մասնակիցների ազդարարմամբ, ավարտվել արդյունքների ամփոփմամբ ու գնահատմամբ: Մասնակիցների կողմից բարձրացվել են խնդրահարույց հարցեր, որոնց ուղղությամբ տեղում ընտրվել են լուծման ուղիներ։