211652_close_icon
views-count910 դիտում article-date 10:19 22-04-2023

Հայաստանի ամենամեծ բյուջե ունեցող թատերական փառատոնը՝ Գյումրիում․ քաղաքը սպասում է մեծ թվով հյուրերի․ Ֆոտոշարք․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում տեղի կունենա միջազգային թատերական փառատոն, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի ու Գյումրու քաղաքապետարանների, ինչպես նաև Շիրակի մարզպետարանի աջակցությամբ։ Գյումրին կհյուրընկալի 22 թատերական խմբերի, 500 արտիստների թե՛ Հայաստանի տարբեր տեղանքներից, և թե՛ Ռուսաստանի Դաշնությունից ու Վրաստանից։

Ողջ Գյումրին արդեն իսկ հեղեղված է թատերական փառատոնի մասին հիշեցնող գովազդային վահանակներով․ դրանք փակցված են թե՛ քաղաքի մուտքի մոտ, թե՛ կենտրոնական փողոցներում, թատերական հրապարակում։

Այն Հայաստանի հայաստանյան թատերական փառատոնային կյանքում ամենամեծ բյուջե ունեցող փառատոնն է։ Ընդհանուր բյուջեն 52 միլիոն դրամ է, որից 43 միլիոնը տրամադրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Անմասն չի մնացել նաև Երևանի քաղաքապետարանը՝ տրամադրելով 10 միլիոն դրամ, 1,5 միլիոն դրամ էլ հատկացրել է Գյումրու քաղաքապետարանը իր շատ աղքատիկ բյուջեից։

Այս մասին այսօր Գյումրու «Մտորումների թատրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց նախագծի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը:  

Բանախոսների շարքում էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ինչպես նաև Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր