211652_close_icon
views-count688 դիտում article-date 17:08 21-04-2023

Ինքնասպանությունների դեպքերի ավելի քան 60 տոկոսով աճը մտահոգում է. Աննա Վարդապետյան․ Tert.am

Հայաստանում ինքնասպանությունների դեպքերի ավելի քան 60 տոկոսով աճը մտահոգում է: Այս մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում դատախազության գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելու ժամանակ։ Գրում է Tert.am-ը։

Ըստ նրա՝ արդեն ուղենշվել են ինքնասպանությունների պատճառների վերհանման աշխատանքները։ «Թեև դա դատախազության պարտականությունը չէ, բայց կոնկրետ վարույթների շրջանակներում, այդ թվում՝ ոչ միայն քաղաքացիական անձանց, այլ նաև զինվորական ծառայություն անցնող անձանց շրջանակներում վերհանված պատճառների մասին միջնորդագրերով պարբերաբար տեղեկացրել ենք: Բայց հիմա ավելի ինտենսիվ կտեղեկացնենք համապատասխան մարմիններին, օրինակ՝ պաշտպանության նախարարությանը և այլն»,- ասաց Վարդապետյանը։

Ինչ վերաբերում է պատճառներին, ապա գլխավոր դատախազի խոսքով՝ դրանք բազմազան են. սկսած դեպրեսիվ որոշակի դրսևորումներից, որոնք կարող են պայմանավորված լինել ինչպես անհատական, այնպես էլ հասարակական որոշակի երևույթներով, նաև մոլախաղերով, ժամանցային խաղերով, որոնք որոշակի ազդեցություն ունեն մարդու մենթալ վարքագծի, հոգեբանության վրա։

Նմանատիպ նյութեր