211652_close_icon

Կիպրոսի, Հունաստանի, Իսրայելի և ԱՄՆ-ի խորհրդարանականները քննարկել են Արևելյան Միջերկրածովի անվտանգությունը

views-count1087 դիտում article-date 13:22 21-04-2023
Արեւելյան Միջերկրածովի տարածաշրջանում անվտանգության ամրապնդման հարցերը կենտրոնականն էին Կիպրոսի, Հունաստանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի խորհրդարանականների խորհրդակցությունում, որը տեղի է ունեցել հինգշաբթի օնլայն ռեժիմով։ Ինչպես նշվել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի հաղորդագրությունում, սա առաջին միջխորհրդարանական խորհրդակցությունն է «3+1» մեխանիզմի շրջանակում։

Այն գումարվել է ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից, որը գլխավորում է Կոնգրեսի վերին պալատի արտաքին գործերի կոմիտեն։

«Մենք հաստատել ենք մեր ընդհանուր հավատարմությունն Արեւելյան Միջերկրածովի անվտանգության, կայունության եւ բարգավաճման ամրապնդման գործին,- ընդգծվել է օրենսդիրների հայտարարությունում։- Մենք քննարկել ենք, թե ինչպես մեր խորհրդարանները կարող են առաջ տանել ընդհանուր գերակայությունները, ներառյալ էներգետիկ եւ ծովային անվտանգությունը, տնտեսական աճն ու գլոբալ կայունությունը»։

Կիպրոսի, Հունաստանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մշտապես խորհրդակցություններ են անցկացնում օնլայն ռեժիմով։ Այժմ այդ նույն ձեւաչափով անցկացվող քննարկումներին միացել են չորս երկրների խորհրդարանականները։

Նմանատիպ նյութեր