Նիդեռլանդները և Դանիան Ուկրաինային Leopard 2-A4 տանկեր կտան 2024թ.
Նիդեռլանդները և Դանիան Ուկրաինային 14 Leopard 2-A4 տանկեր կտան 2024թ., նշվել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարության հայտարարությունում։
«Նիդեռլանդները Դանիայի հետ միասին Ուկրաինայի համար կգնեն 14 Leopard 2-A4 տանկ։ Կապիտալ նորոգումից հետո մարտական տանկերը կարճ ժամկետում կուղարկվեն Ուկրաինա։ Սպասվում է, որ տանկերի մատակարարումը տեղի կունենա 2024թ.»,- նշված է հաղորդման մեջ։
Մարտական մեքենաների արժեքը մոտ 165 մլն եվրո է։
2023թ. փետրվարին հայտարարվել էր, որ Նիդեռլանդները Գերմանիայի և Դանիայի հետ միասին Ուկրաինա կուղարկեն մոտ 100 Leopard 1 տանկ և զինամթերք։