211652_close_icon
views-count694 դիտում article-date 12:59 20-04-2023

Վեդիի ջրամբարի 85 մետրանոց պատվարից 70 մետրի շինարարությունն ավարտվել է․ Գնել Սանոսյան․ «Առավոտ»

«2021-26թթ․ կառավարության ծրագրում 15 փոքր ջրամբարների նախագծման եւ շինարարության նախագիծ կա։ 5 մրցույթ արդեն կայացել է։ Բարդություններ կան։ Փաստացի, մեր երկրում չկան նախագծող ընկերություններ կամ չունեն նման հզորություն, որ այդ ջրամբարները նախագծեն։ Ընդ որում, դեռ միայն նախագծման մասին է խոսքը, կառուցմանը դեռ չենք հասել»,- ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Գրում է «Առավոտը»։

Նա նշեց, որ 2-3 ջրամբարի նախագծման աշխատանքը կավարտվի այս տարի․ «Առնվազն 4 ջրամբարներ կան, որոնց վերաբերյալ մտածում ենք՝ կառուցե՞լ տվյալ տեղերում, թե ոչ։ 15 թիվը նոր չի հայտնվել։ Երբ նախորդ տարի մտանք գործնական փուլ եւ դաշտային ուսումնասիրություններ արեցինք, պարզվեց, որ խնդիրներ կան։ Որոշ տեղերում ջրի հոսքն արդեն այնպիսին չէ, որպիսին նախկինում էր։ Այսինքն, որ ջրամբարը կառուցենք, կարող է չհավաքվի այդքան ջուր։ Տեղ կա, որ ջրամբարի թասի տեղում ՀԷԿ է կառուցված։ Ուստի որոշ դեպքերում վայրը կփոխենք»։

Նախարարի փոխանցմամբ՝ տարեվերջին պատրաստ լինեն նաեւ մի քանի կարգավորիչ ջրամբարների նախագծման աշխատանքները։ Ինչ վերաբերում է խոշոր ջրամբարներին, Գնել Սանոսյանի խոսքով՝ Վեդիի ջրամբարի 85 մետրանոց պատվարի 70 մետրի շինարարությունն ավարտվել է, հույս ունեն, որ այս տարի կավարտեն։

Նմանատիպ նյութեր