211652_close_icon
views-count33033 դիտում article-date 11:47 20-04-2023

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ Opel-ը մի քանի պտույտ շրջվելով, հայտվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Արման Ե․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 58 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արման Ե․-ն և ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Սերժիկ Փ․-ն տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Արագածոտնի մարզի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականարցել նույն վաշտի պարեկ  Արման Սարգսյանն ու կրտսեր պարեկ Կարեն Ստեփանյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին Ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խուբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Գ․ Սարգսյանի կողմից նախաձեռնվել  վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր