ԱԺ-ում շարունակվում է կառավարության ծրագրի 2022-ի արդյունքների քննարկումը․ ՈՒՂԻՂ
Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 20-ին, շարունակվում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցը:
Երեքշաբթի զեկույցը ներկայացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա պատասխանել պատգամավորների հարցերին: Նշենք, որ երկար ընդմիջումից հետո ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ներկա են եղել նիստին, որտեղ ելույթ էր ունենում Նիկոլ Փաշինյանը և հարցեր ուղղել նրան:
Արտահերթ նիստի օրակարգում են՝
- «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
- «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն
- Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն
- Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն: