211652_close_icon
views-count628 դիտում article-date 17:48 19-04-2023

Ֆինանսների նախարարն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցչության տնօրեն Ռաֆայել Ժոզանի հետ: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ԶՖԳ պաշտոնյաներ, ինչպես նաև Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հովհաննիսյանը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա գործընկերությունը: Նախարարը կարևորել է ֆրանսիական կողմի օժանդակությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին:

Ֆրանսիական կողմը վերահաստատել է Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը:

Զրուցակիցները քննարկել են ԶՖԳ կողմից իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները:

Նմանատիպ նյութեր