703 դիտում
14:23 19-04-2023
Նոր օրինագիծ. Արցախում կկանոնակարգվի շարժական գույքի գնահատման գործընթացը
Ապրիլի 19-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել է առաջին ընթերցմամբ ընդունված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:
Օրենքի փոփոխությամբ ակնկալվում է շուկայական գնահատման ոլորտի ընդլայնում, կայացում և գնահատման գործունեություն իրականացնողների նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացում, շուկայի մասնակիցների ու հանրության վստահության բարձրացում, անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալների և որակի ապահովում: Օրինագծի ընդունմամբ կկանոնակարգվի նաև շարժական գույքի գնահատման գործընթացը:
Հիմնական զեկուցող ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Միրզոյանի խոսքով՝ քննարկում է կազմակերպվել նաև գնահատողների հետ:
Առաջին ընթերցումից հետո օրինագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել:
Ամփոփելով նիստը՝ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը հայտարարեց, որ նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի հերթական նիստին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
862 դիտում
20:45 30-01-2025
Քննարկում՝ Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու շուրջ
625 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
832 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ