211652_close_icon
views-count799 դիտում article-date 15:03 18-04-2023

Առաջացած ճեղքվածքը փակելու լուրջ ծրագրեր ունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի սպառազինության բալանսը վերականգնելու մասին

Ես մի անգամ մի արտահայտություն արեցի, որ աղքատությունը մարդկանց գլխում է, հիմա բանակի բարեփոխումն առաջին հերթին մտքի փոփոխությունից է պետք սկսել։ Այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակում արվող բարեփոխումներին։

«Բացի ֆիզիկական փոփոխությունը, բովանդակային փոփոխությունը ևս շատ կարևոր է։ Մենք ունենք խնդիրներ, որոնց լուծումը միշտ չէ, որ փողի խնդիր է։ Մինչև այսօր չկա մի հարց, որը մենք չենք լուծել, որովհետև փող չկա։ Ես այսօր էլ եմ ասում, որ խաղաղությունը պարտադրում են, 1994-ին հաղթեցինք, բա ինչու չպարտադրեցինք։ Իմ կարծիքով խաղաղությունը ստեղծում են, եթե պարտադրելով է, այն ժամանակ ինչո՞ւ չպարտադրեցին»,- ասաց նա։

Պատգամավոր Վիգեն Խաչարտրյանը հարց ուղղեց Փաշինյանին, թե ինչ ծրագրեր ունի Հայաստանը ՀՀ-ի ու Ադրբեջանի սպառզինության միջև առաջացած ճեղքվածքը բալանսի բերելու առումով։

«Մենք այդ ճեղքվածքը վերականգնելու լուրջ ծրագրեր ունենք, բայց կարծում եմ, որ դա հրապարակային չպետք է քննարկենք։ Այդ հարցերը ես պատրաստ եմ քննարկել նաև ոչ միայն քաղաքական թիմակիցների, այլև խորհրդանական ընդդիմության հետ»,- նշեց նա։

Նմանատիպ նյութեր