211652_close_icon
views-count1630 դիտում article-date 19:39 17-04-2023

Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և մտավ կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այսօր մեկնարկեց ըմբշամարտի Եվրոպայի առանությունը: Առաջինը պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները։

Մրցումների առաջին օրը Հայաստանից հանդես են գալիս 5 մարզիկ։ 57 կգ Մանվել Խնձրցյանը մեկնարկում 5:8 հաշվով պարտվեց բուլղարացի Վանգելովին: Այնուհետև 97 կգ Սերգեյ Սարգսյանը 0։8 հաշվով տանուլ տվեց գերմանացի Թհիլեին։

Դրանից հետո նոր մերոնք տոնեցին առաջին հաղթանակները։ 79 կգ Արման Ավագյանը 5։1 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Գեորգիևին, իսկ 65 կգ Վազգեն Թևանյանը պարզապես ջախջախեց իսրայելցի Ֆիներսիլվերին՝ 10։0։

Ավաղ, մեր փորձառու ըմբիշ, 70 կգ Արման Անդրեասյանը, քառորդ եզրափակիչ փուլում 1։2 հաշվով զիջեց մոլդովացի Դիակոնին և դուրս մնաց չեմպիոնական պայքարից:

Արման Ավագյանը երկրորդ մրցամարտում 5։1 հաշվով հաղթեց ռումինացի Վասիլիօղլոյին և մտավ կիսաեզրափակիչ։ Այստեղ նա կհանդիպի հույն Կոգիոմտիսի հետ։ Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում 4։1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ալի Ռահիմզադային և կշարունակի պայքարը մեդալների համար։
 

Նմանատիպ նյութեր