211652_close_icon
views-count25190 դիտում article-date 14:27 17-04-2023

Երևանում 27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինիս առաջինն օգնության են հասել մոտոպարեկներն ու շտապօգնության բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Արթուր Փ․-ն Սայաթ-Նովա պողոտայում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության մոտոպարեկներ Վարդան Միրզոյանի ու Ռազմիկ Լալայանի հետ օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին՝ նախ տեղում բուժօգնություն ցուցաբերելու երիտասարդ տղա հետիոտնին, ապա տեղափոխելու թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ 

Դեպքի մասին ՊԾ Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ՝ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորւթյամբ;

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր