Ավտովթար-վրարեթ՝ Արարատի մարզում․ Տափերականում «Volkswagen»-ը բախվել է մեկ այլ «Volkswagen»-ի, ապա կայանված «Nissan»-ին, հետո վրաերթի ենթարկել հետիոտնին ու բախվել երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01:15-ի սահմաններում Տափերական գյուղի Կենտրոնական փողոցում դեռևս ինքնությունը չպարզված անձը վարելով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, բախվել է Արարատի մարզի բնակիչ 64-ամյա Աշոտ Կ.-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել ճամփեզրին կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթանալով վրաերթի ենթարկել մայթով անցնող հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Արմեն Ս.-ին, իսկ հետո էլ բախվել բետոնե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթար-վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկված Արմեն Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գևորգ Աղախանյանն ու Վլադիմիր Ղազարյանը։
Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։