211652_close_icon
views-count203565 դիտում article-date 11:56 16-04-2023

Խմբակային ծեծկռտուք Երևանում․ Աշտարակի խճուղում ավտովթարից հետո մոտ 20 հոգի իրար էին «սամասուդ» անում․ պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում հետագա զարգացումները կանխվեցին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 16-ին, մի «կաթիլ մեղրի պատմություն» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ից 11։10-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշենից դեպի Աշտարակի խճուղի տանող հատվածում մոտ 20-ից ավելի երիտասարդներ ճանապարհը փակել ու խուլիգանության դրդումներով, բառիս բուն իմաստով, ինչպես ժողովուրդն է ասում՝ իրար հայհոյելով, «սամասուդ» էին անում։

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը եղել է 2 մեքենաների բախումը, ինչի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել։ Ու վթարից հետո իրենց առյուծ կտրող համարող տղամարդիկ ու երիտասարդները ավտոմեքենաներից իջել են, ապա նրանց միացած «ախպերությունը» սկսել են իրար ծեծի ենթարկել։ 

Երթևեկությունը կաթվածահար է եղել։ 

Օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, դեպքի վայրում կարողացան խուլիգանություն կատարող՝ ծեծկռտուքի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկել, սակայն մի քանիսը, տեսնելով պարեկների ավտոմեքենաները մոտենում են, դիմեցին փախուստի։

Հավաքվածները նախատինքի խոսքեր էին ուղղում այդ կռվի մասնակիցներին, ասելով, որ եթե էդպես առյուծ կտրող եք, այսօր կարիք կա սահմանը պահելու։ 

Մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Mercedes-ն ու Mazda-ն թեթև բախվել էին իրար։ Իջան ու 1 րոպեի չափ իրար հետ խոսեցին։ Մեկ էլ էն տեսնենք՝ լիքը տարիքով մարդիկ ու ջահելներ հավաքվեցին, ու գանց․․․ շունը տիրոջը չէր ճանաչում։

Լավ էր՝ կապնվեցինք Ոստիկանություն, ու 1 րոպե չանցած՝ ահագին պարեկներ եկան։ Ճիշտ է՝ պարեկներին տեսան՝ մի մասը թռան, բայց մի մասին պարեկները հասցրեցին «կանդալել»։ էս կռվի մասնակիցների տեղը մենք ենք ամաչում։ Թուրքն ու ադրբեջանցին սահմանին իրենց սև գործն են անում, իսկ էստեղ իրենց լավ տղու տեղ դրած անամոթները առյուծ են կտրում»։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները։

Դեպքի փաստով խուլիգանություն հատկանիշներով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանություն  ու Պարեկային Ծառայությունը, համագործակցելով քննչական բաժնի հետ, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 305+
305+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր