Ռուսական զորքերը հրթիռակոծել են Դոնեցկի շրջանը. կան զոհեր և վիրավորներ
Ռուսական զորքերը ապրիլի 2-ին հրթիռային հարձակում են գործել Դոնեցկի շրջանի վրա, հայտնում են Ուկրաինայի իշխանությունները։ Կան զոհեր և վիրավորներ, վնասվել են բազմահարկ շենքեր և մասնավոր տներ։ Գրում է «Ազատությունը»։
Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում ռուսական բանակի գնդակոծության հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, 6՝ վիրավորվել, հայտնել է շրջանի ղեկավար Պավել Կիրիլենկոն։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Երմակը պնդում է, որ Կոնստանտինովկայի գնդակոծությունն իրականացվել է բազմաթիվ հրթիռային կայաններից և կասետային զինամթերքից։