2098 դիտում
09:14 15-04-2023
Փաշինյանն ու նախարարները կգան խորհրդարան. թեժ կլինի․ «Ժողովուրդ»
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեքշաբթի օրը խորհրդարանում թեժ է լինելու: Այդ օրը ԱԺ են գալու Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները: Ինչպես հայտնի է, ԱԺ-ն երեքշաբթի օրը արտահերթ նիստ է հրավիրելու, որի ընթացքում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը պետք է ներկայացվի: Ահա այդ օրը վարչապետն անձամբ պետք է գա խորհրդարան, ներկայացնի կառավարության ողջ կատարողականը, ինչպես նաեւ պատասխանի պատգամավորների հարցերին:
Նախարարներից մի քանիսը եւս անհրաժեշտության դեպքում կանդրադառնան իրենց ոլորտներին, կներկայացնեն ոլորտի առաջնահերթությունները, խնդիրները, այնուհետեւ նրանք եւս կպատասխանեն պատգամավորների հարցերին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստի նախօրեին ֆրակցիայի նիստ կանի, որպեսզի քննարկվեն արտահերթ նիստի օրակարգի հետ կապված բովանդակային եւ տեխնիկական հարցերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
1240 դիտում
09:53 16-03-2023
Նիկոլ Փաշինյանն ու նախարարները կգան խորհրդարան․ «Ժողովուրդ»
2971 դիտում
09:27 21-10-2021
Նոյեմբերի 3-ին թեժ է լինելու. առաջին դեմքերը կգան խորհրդարան․ «Ժողովուրդ»
1207 դիտում
09:03 09-06-2023
Նիկոլ Փաշինյանն ու նախարարները կգնան խորհրդարան «Ժողովուրդ»
Այս բաժնից
1477 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»