Շոյգուի հրամանով Խաղաղօվկիանոսյան նավատորմը տագնապի ահազանգով ոտքի է հանվել ամբողջական կազմով. հայտարարվել է անսպասելի ստուգում
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի անսպասելի ստուգման մեկնարկի մասին. նավատորմը տագնապի ահազանգով ոտքի է հանվել ամբողջական կազմով: Այն կբերվի մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի, գրում է kommersant.ru-ն:
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ստուգման ընթացքում հանձնարարել է առանձին հսկողության տակ առնել ռազմավարական սուզանավերի՝ զենք կիրառելու պատրաստությունը։
Որպես ստուգման նպատակ է նշվում «պոտենցիալ թշնամու ագրեսիան ետ մղելու խնդիրները լուծելու կարողության բարձրացում»։ Սերգեյ Շոյգուի խոսքով՝ ստուգման շրջանակներում «կմշակվեն հարավային Կուրիլյան կղզիներում և Սախալինում հակառակորդի վայրէջքները հետ մղելու գործողություններ»։
«Ապրիլի 14-ի առավոտյան ամբողջական կազմով ոտքի հանված Խաղաղօվկիանոսյան նավատորմի անսպասելի ստուգմանը ներգրավված են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, զորամասերը և օժանդակ ստորաբաժանումները։ Հեռահար ավիացիայի հրամանատարության և Արևելյան ռազմական օկրուգի ավիացիայի ինքնաթիռները նույնպես կներգրավվեն Հեռավոր Արևելքում չհայտարարված ստուգմանը», - հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը: