Չիլիում հրաբխի տարածքում հայտարարվել է տագնապի "կարմիր" մակարդակ
Չիլիում "Կալբուկո" հրաբխի ժայթքման հետևանքով մոտ 5 հազար մարդ ստիպված լքել են տները: Հրաբխի արտանետած մոխրի սյան բարձրությունը մի քանի կմ-ի է հասել:
Նախօրեին հրաբխի տարածքում հայտարարվել է տագնապի "կարմիր" մակարդակ:
Նշենք, որ "Կալբուկո" հրաբուխը վերջին անգամ ժայթքել էր 1972թ-ին: