211652_close_icon

Արթուր Հովհաննիսյանին պարտադրել էին երեկվա նիստին ներողություն խնդրել. «Ժողովուրդ»

views-count1897 դիտում article-date 09:21 12-04-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում կայացած քննարկման ժամանակ քարտուղար Արթուր Հովհաննիսյանին ասվել է, որ ԱԺ երեկվա նիստին նա հրապարակավ պետք է ներողություն խնդրեր ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ իր դրսեւորած՝ պատգամավորին ոչ հարիր վարքի, փողոցային խուլիգանի նման իրեն պահելու համար:

Բանն այն է, որ նրա հնչեցրած վիրավորանքներն ու սպառնալիքներն իսկապես մեծ աղմուկ են բարձրացրել թե’ հանրության, թե’ իրավապաշտպան տարբեր կառույցների շրջանում:

ՔՊ-ականներն իրենք էլ հասկանում են, որ Արթուր Հովհաննիսյանն իսկապես չափն անցել է, ու նրա վարքագիծը մեծ հարված է հասցնում իրենց ստեղծած «ժողովրդավար» կերպարին, ուստի Արթուր Հովհաննիսյանին պարտադրել էին ԱԺ երեկվա նիստին ներողություն խնդրել իր պահվածքի համար:

Վերջինս, սակայն, համառորեն դեռեւս հրաժարվում է ներողություն խնդրել: Կանի, թե ոչ, ժամանակը ցույց կտա, բայց նրա շուրջ օղակը սեղմվում է»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր