Տեսանյութից ակնհայտ է, որ թշնամին առոք-փառոք տեղավորվել է մեր տարածքում․ Ավետիք Չալաբյան
Հասարակական-քաղաքական գործիճչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«Այս տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է թշնամական մեքենան անարգել մոտենում նոր դիրքեր կահավորող մեր զինվորականներին, սադրանք սարքում, որն ավարտվում է փոխհրաձգությամբ: Տեսանյութից նաև ակնհայտ է, որ թշնամին առոք-փառոք տեղավորվել է մեր տարածքում, մեր զինվորականներից տառացիորեն 100 մետրի վրա, և այս իրավիճակը հղի է նոր սադրանքներով:
Այս ամենը անթույլատրելի է, և արդյունք է գործող վարչակարգի կողմից թշնամու նկատմամբ շարունակական թողտվության, որի համար իրենց արյունով են հատուցում մեր զինծառայողները: Այս ամենին պետք է վերջ տրվի, թշնամին ջախջախվի և դուրս շպրտվի մեր հողից»: