211652_close_icon
views-count1201 դիտում article-date 16:13 09-04-2023

Աստղաբանը Ուկրաինայի պատերազմի ավարտ է կանխատեսում ամռանը

Աստղաբան Օլգա Մեդվեցկայան ասել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել այս տարի։ Նրա խոսքով՝ ակտիվ ռազմական գործողությունները կարող են ավարտվել ամռանը։ Սակայն, ինչպես Մեդվեցկայան ասել է UNIAN-ին տված հարցազրույցում, դա պայմանավորված է մոլորակների բարենպաստ դասավորությամբ։ Կօգտվե՞ն մարդիկ այս հնարավորությունից՝ հարց է։

«Այս տարվա մայիսից ամեն ինչ ավելի լավ կընթանա, սակայն ընդհանուր և անխնդիր հաջողություն կարելի է ակնկալել 2026 թվականին»,- հավելել է աստղաբանը։

Բացի այդ, Ուկրաինայի տրանսֆորմացիան արդեն սկսվել է, շարունակել է աստղաբանը, ով կանխատեսել է, որ Ուկրաինայի համար բոլոր փորձությունների կավարտվեն  2026 թվականի փետրվարին, երբ Սատուրնը փոխի նշանը և տեղափոխվի Ձկներ:

«Սա չի նշանակում, որ պատերազմը կտևի ևս 3 տարի, բայց այս ժամանակահատվածը Ուկրաինայի համար դեռ դժվար կլինի»,- ամփոփել է Մեդվեցկայան։

Նմանատիպ նյութեր