2768 դիտում
11:59 24-11-2020
Հայերը մեծ ցավով են ընդունում ԼՂ-ում պատերազմի ելքը և կանխատեսում, որ խաղաղությունը երկար չի տևի․ The Washington Post
Լեռնային Ղարաբաղում կարճատև, բայց դաժան պատերազմի ելքը, որի հետևանքով հայերը տարածքային մեծ կորուստներ ունեցան, այնքան ծանր է հայ զինվորների համար, որ ոմանք ասում են՝ կնախընտրեին շարունակել պայքարը, գրում է [url=https://www.washingtonpost.com/world/europe/armenia-nagorno-karabakh-frontline/2020/11/22/c0bdc1e6-2b52-11eb-9c21-3cc501d0981f_story.html?fbclid=IwAR3U9CRnH-CePa6cFFidT9b8fsSDKd86Axrpr8Yw61uTMfO1nJtDl9uFZVY]The Washington Post[/url]-ը։
Հոդվածագիրներ Լիզ Քուքմանը և Ռոբին Դիքսոնը գրում են, որ ԼՂ պատերազմի շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունը մեծ վրդովմունք է առաջացրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, բացի այդ հայերը մտահոգություն ունեն, որ թվացյալ խաղաղությունը երկար չի տևի։
«Լեռնային Ղարաբաղում զոհվածներից շատերը զորակոչիկներ են։ Մյուսները՝ ամբողջ Հայաստանից և Սփյուռքից կամավոր զինվորներ, որոնք թողել էին իրենց կյանքն ու աշխատանքը՝ ռազմական ջանքերին միանալու համար»,- նշում են հոդվածագիրները։
Պատերազմի մասնակից 48-ամյա Սերյան Կարապետյանը թերթի հետ զրուցում նշել է, որ պատրաստ էր մինչև վերջ կանգնել և պայքարել ու հաղթանակած ավարտել պատերազմը։
«Իհարկե, պատերազմը կվերսկսվի ավելի շուտ, քան կարող եք կարծել, և ես կրկին կվերադառնամ։ Պատրաստ է կինս դրան, թե ոչ, իմ մահը մեր հայ ժողովրդին է ծառայելու»,- հայտնել է նա։
Անդրադառնալով Քարվաճառի շրջանին, հոդվածագիրները նշում են, որ այն Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջաններից մեկն է, որտեղ տասնամյակներ շարունակ ապրել են հայերը, սակայն եռակողմ պայմանավորվածության հետևանքով այն հանձնվելու է Ադրբեջանին։
«Մի՞թե ես տանիք եմ դրել ու վերանորոգել տունս, որ ադրբեջանցին կարողանա վայելել այն։ Ավելի լավ է ոչնչացնեմ, քան թողնեմ նրանց»,-հայտնել է Քարվաճառի 35-ամյա բնակիչը։
Քարվաճառի մեկ այլ բնակիչ, 47-ամյա Ալինա Օհանյանն էլ հայտնել է, որ իր ամուսինը ռուս խաղաղապահներին առաջարկել է ապրել Դադիվանքի մոտակայքում գտնվող իրենց տանը։
«Ամուսինս նույնիսկ հարցրեց, թե արդյոք կարող է միանալ իրենց գնդին, որպեսզի կարողանա այստեղ ապրել: Նա ասաց, որ կարող են վերցնել տունն ու ապրել այնտեղ, բայց եթե դրանում ադրբեջանցի է ապրելու, ապա պետք է տունը մինչև հիմքն այրել», - ասել է 47-ամյա բնակչուհին։
Նմանատիպ նյութեր
5916 դիտում
12:57 23-07-2017
Ասադի ամուսնությունը Ռուսաստանի և Իրանի հետ երկար չի տևի. մեկնումեկը չի դիմանա. Պենտագոնի ներկայացուցիչ
3471 դիտում
12:04 05-01-2016
Էր-Ռիադը կարող է դառնալ իր հայտարարած նավթային պատերազմի զոհը. The Washington Post
7346 դիտում
13:59 25-07-2018
ԱՄՆ–ն 12 միլիարդ դոլար կհատկացնի ֆերմերներին՝ առևտրային պատերազմի պատճառով․ The Washington Post
Այս բաժնից
835 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
943 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
673 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին