211652_close_icon
views-count856 դիտում article-date 11:15 09-04-2023

Վլադիմիր Զելենսկին կարող է այցելել Գերմանիա և պարգևատրվել Կառլոս Մեծի միջազգային մրցանակով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է այցելել Գերմանիա, հայտնում է Bild am Sonntag թերթը՝ հղում անելով կառավարական շրջանակներին։ 

Ուկրաինայի առաջնորդն անձամբ կարող է ժամանել Գերմանիայի Աախեն քաղաք։ Այս դեպքում սա կլինի նրա առաջին այցը Գերմանիա պատերազմի սկզբից ի վեր։ Ակնկալվում է, որ Ուկրաինայի պետության ղեկավարը կստանա Կարլոս Մեծի միջազգային մրցանակը: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ծրագրում է գովաբանության (Laudatio) ճառ ձոնել Զելենսկիին, գրում է Bild am Sonntag-ը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։

Պարգևատրումը նախատեսված է մայիսի 14-ին։ Միաժամանակ մի շարք փորձագետներ կարծում են, որ այցին կարող է խանգարել Ուկրաինայի զինված ուժերի գարնանային հարձակումը։ Այս դեպքում Զելենսկին կարող է խոսել տեսահոլովակի միջոցով։ Աախենի պաշտոնական կայքը, իր հերթին, նշում է, որ արարողության հյուրերի թվում սպասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Տեղի իշխանությունների կարծիքով՝ հենց նա պետք է ելույթ ունենա Զելենսկու պատվին։ 

Նմանատիպ նյութեր