211652_close_icon
views-count1288 դիտում article-date 18:16 08-04-2023

Դատավորները ցույց տվեցին, որ դատական իշխանությունը դեռ կենդանի է և ապաքինման հույս դեռ կա. Ռուբեն Վարդազարյան

Վստահ եմ, որ պարոն Վարդանյանը տարբերություն չի դնի իրեն ընտրած ու չընտրած դատավորների միջև: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

«Պատկերացնում եմ որքան կուրախանար ու կհպարտանար երջանկահիշատակ Ժորա Վարդանյանը, տեսնելով որդու հաղթանակը:

Չգիտեմ շնորհավորեմ եմ Արշակ Վարդանյանին թե ոչ, քանի որ նրան սպասվում է ծանր, ռիսկերով հարուստ եւ վտանգավոր աշխատանք:

Իրականում շնորհավորում եմ ՀՀ բոլոր դատավորներին: Վստահ եմ, որ պարոն Վարդանյանը տարբերություն չի դնի իրեն ընտրած ու չընտրած դատավորների միջեւ: Եվ ամենակարեւորը` դատավորները ցույց տվեցին, որ դատական իշխանությունը դեռ կենդանի է եւ ապաքինման հույս դեռ կա»,- գրել է Վարդազարյանը: 

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովի արդյունքներով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն ընտրվեց ԲԴԽ անդամ:

Նմանատիպ նյութեր