211652_close_icon

Որևէ զանգ չի ընդունվի, որևէ ճնշում չի լինի. դատավորները ոգևորված են. Ռ. Վարդազարյան. «Ժողովուրդ»

views-count14475 դիտում article-date 09:47 17-05-2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կարծիք է հայտնել, թե համաժողովրդական շարժման հաղթանա­կից հետո իրավիճակ է փոխվել նաև դատական համակարգում: «Դատավորների մեջ տեսնում եմ ոգևորվածություն, որպեսզի կայացնեն մեր երազած դատական համակարգը, մեզ որևէ օրենսդրական փոփոխություն պետք չէ, որևէ օրենք փոխել պետք չէ: Ուղղակի մարդն է փոխվել, դատավորն է փոխվել ներքուստ, ես դա զգում եմ»: Իսկ հարցին, թե ինչո՞ւ նախկինում չկար այդ ոգևորությունը, Վարդազարյանն ասել է. «Այն իրակա­նությունը, որ փոխվեց ՀՀ-ում, դա մեզ թույլ է տալիս էլ ավելի ոգևորվել, նախկինում էլ կաշկանդված չէինք, ուղղակի հիմա ավելի բաց, թափանցիկ աշխատելու հնարավորություն է ստեղծվել»: Նա միաժամանակ բա­ցառել է, որ նոր իշխանությունները փորձեն դատական համակարգի վրա ճնշումներ գործադրել: «Ես բացա­ռում եմ դա, գոհունակությամբ եմ բացառում, որ հնարավոր չէ, իրադրության փոփոխությունը բերեց նրան, որ որևէ զանգ չի ընդունվի, որևէ ճնշում չի լինի, և քաղաքական իշխանությունը, և հասարակական կարծիքն է այդպիսին, որ դատարանին պետք է թողնել՝ կատարելու իր հիմնական գործառույթները»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր