1771 դիտում
10:15 08-04-2023
Սեդա Սաֆարյանին ներեցին. Ժամկետը լրանում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 10-ին լրանում է երեք ամիսը, սակայն այդպես էլ Սահմանադրական դատարանի դատավորները տեղից չշարժվեցին: Խոսքը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի գործի մասին է: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հունվարի 10-ից սկսել էին հաշվարկն, ու հենց այդ օրվանից իրենք ունեն երեք ամիս ժամանակ՝ դիմում ներկայացնելու Սեդա Սաֆարյանի գործողության մասով: Եվ, ահա, 2 օրից կլրանա երեք ամիսը, սակայն մինչ օրս ՍԴ որեւէ դատավոր Սեդա Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասով դիմում չի ներկայացրել Սահմանադրական դատարանի նախագահին:
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները շրջանառության մեջ դրեցին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը, սակայն այն մերժվեց: Որպես Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում էր, որ վերջինս, խախտելով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ձեռնարկատիրությամբ է զբաղվել: Ազգային ժողովը մերժեց, իսկ ՍԴ-ն էլ ոչ մի գործընթաց այդպես էլ չսկսեց:
Հիշեցնենք, որ Սեդա Սաֆարյանը դատավորի կարգավիճակում փաստաբանությամբ էր զբաղվել, ինչն արգելված է օրենքով, բայց Նիկոլ Փաշինյանը ներեց նրա օրինախախտումը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
3803 դիտում
19:00 01-08-2015
Տատիկին տեսակցելու համար դստերը ծեծած 28-ամյա մորը ներեցին
3969 դիտում
20:23 22-11-2018
Դեկտեմբերի 1-ին լրանում է ֆիզիկական անձանց գույքահարկի վճարման ժամկետը
Այս բաժնից
1399 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1987 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1783 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ