211652_close_icon
views-count826 դիտում article-date 17:16 07-04-2023

Պեկինում հանդիպել են Իրանի և Ֆրանսիայի արտգործնախարարները

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը եւ նրա ֆրանսիացի գործընկեր Քաթրին Կոլոննան հինգշաբթի երեկոյան հանդիպել են Պեկինում՝ օգտվելով Չինաստանում երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների միաժամանակյա ներկայությունից, հաղորդում է IRNA-ն:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կողմերը քննարկել են նաեւ որոշ հյուպատոսական հարցեր եւ ընդգծել փոխադարձ հարգանքի եւ համատեղ երկխոսության շարունակական անհրաժեշտությունը, հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Կոլոննան ուղեկցում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Չինաստան կատարած այցի ժամանակ։

Նմանատիպ նյութեր