919 դիտում
13:21 07-01-2024
Իրանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են Գազայի հատվածում և Կարմիր ծովում տիրող իրավիճակը
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է իր ֆրանսիացի գործընկեր Կետրին Կոլոնային, որ «չի կարելի անհանգստանալ Կարմիր ծովի անվտանգության մասին, միաժամանակ թույլ տալով, որ Իսրայելը հանցագործություններ կատարի պաղեստինցիների դեմ»։ News.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Mehr- ը:
Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, որը դատապարտել է հունվարի 3-ին Իրանի հարավարևելյան Քերման քաղաքում տասնյակ մարդկանց կյանք խլած ահաբեկչությունները։
«Իրանը տարածաշրջանում և աշխարհում անվտանգության և կայունության ամենաանկեղծ կողմնակիցն է», - ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը՝ ընդգծելով միջազգային հանրության կողմից ահաբեկչության բոլոր ձևերին արդյունավետ և գործնական հակազդելու անհրաժեշտությունը:
Երկու նախարարները քննարկել են նաև Գազայի պատերազմը և Կարմիր ծովի անվտանգությունը ի աջակցություն պաղեստինցիների Իսրայելի հետ չկապված նավերի վրա Եմենի հարձակումներից հետո:
«Գազայի, Արևմտյան ափի և տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված են, և պատերազմը լուծում չէ»,- ասել է Ամիր Աբդոլլահիանը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների տարածումը կանխելու և կայուն խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը ճգնաժամերի արմատական պատճառների վերացումը և դրանց լուծման գործում վճռակնություն դրոևորելն է։
«Չի կարելի անհանգստանալ Կարմիր ծովի և տարածաշրջանի անվտանգության համար՝ առանց օկուպացիան, ինչպես նաև անկայունության այլ հնարավոր պատճառները քննարկելու», - նշել է նա՝ հավելելով, որ «Գազայում իսրայելա-ամերիկյան ցեղասպանության դադարեցումը և նրա բնակիչների տեղահանման կանխումը՝ զուգորդված պաղեստինցիներին իրենց ապագան որոշելու հնարավորություն տալու հետ, արդյունավետ քայլեր կլինեն տարածաշրջանում բռնությանը վերջ տալու համար»:
Ֆրանսիայի ԱԳ նախարարն իր հերթին մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ և Իրանին կոչ է արել իր դերը խաղալ այդ լարվածության տարածումը կանխելու համար։
Հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերը համակարծիք են եղել արտգործնախարարների միջև դիվանագիտական բանակցությունների և շփումների շարունակման կարևորության մասին և ընդգծել փոխադարձ հարգանքի վրա հիմնված մթնոլորտում հարաբերությունների զարգացման համար առկա խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր
805 դիտում
21:41 10-06-2024
BRICS-ի արտգործնախարարները կոչ են արել ազատ արձակել Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին
1422 դիտում
16:23 24-11-2020
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ընթացիկ իրավիճակը Արցախում
1374 դիտում
14:34 31-10-2022
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Այս բաժնից
922 դիտում
20:49 11-11-2024
Միշելն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը
1168 դիտում
20:36 11-11-2024
Չինաստանում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ
898 դիտում
20:22 11-11-2024
Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են ձմռանն ընդառաջ Ուկրաինային աջակցելու հարցը