ԱԽ քարտուղարը Արուն Վենկատարամանի հետ քննարկել է երկկողմ հայ-ամերիկյան ներդրումների հարցը
Ապրիլի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում է ՀՀ ԱԽ գրասենյակը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հայ-ամերիկյան ներդրումների, գործարար միջավայրի բարելավման, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում առկա համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը՝ նախանշելով համագործակցության հետագա ուղիները:
Կողմերը նաև ընդգծել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը: