211652_close_icon
views-count706 դիտում article-date 22:58 05-04-2023

Ադրբեջանցիներն Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ

Ադրբեջանցիները Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։

Այսօր՝ ապրիլի 5-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, նշանառության տակ վերցրել Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի 48-ամյա բնակիչ Ռոբերտ Բեգլարյանին:

Վերջինս, ժամը  16:00-ի  սահմաններում, Խնապատ գյուղի վարչական տարածքում իրեն պատկանող  «Բելառուս-82» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում:

Մարտական դիրքերից հրաձգային տարբեր զենքերով կրակել են Արցախի բնակչի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նյութեր են  նախապատրաստվել՝ խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար:

Նմանատիպ նյութեր