211652_close_icon

Առաջին անգամ փորձագիտական կենտրոնում կիրականացվի դատալեզվաբանական փորձաքննություն

views-count961 դիտում article-date 20:35 05-04-2023
Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Տեսաձայնագրման և համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնում առաջին անգամ կատարվելու են գրավոր խոսքի դատալեզվաբանական փորձաքննությունները։

Փորձաքննության այս տեսակն իր մասնագիտական առանձնահատկություններով արդիական է և ունի մեծ պահանջարկ։

Այս փորձաքննությունը լեզվաբան–փորձագետին հնարավորություն կտա հետազոտել փորձաքննության ուղարկված գրավոր կամ բանավոր խոսքը, ամրագրել լեզվաբանական հատկանիշներ, լեզվաբանական կայուն համակցություններ, առանձնահատկություններ, իրեն առաջադրված հարցերին տալ հիմնավոր պատասխաններ և այդ ամենի արդյունքում ձևակերպել ու տալ փորձագետի եզրակացություն։

Փորձաքննության ուղարկված գրավոր կամ բանավոր խոսքը լեզվաբանական հետազոտության ենթարկելիս հաշվի են առնվում լեզվաբանության բոլոր բաժինները՝ հնչյունաբանություն, բառագիտություն, բառակազմություն, քերականություն, ոճագիտություն և այլն։

 

Նմանատիպ նյութեր