1168 դիտում
09:03 04-04-2023
Ինչ սցենար է այսօր սպասվում. ՄԻՊ թեկնածուները կգան Ազգային ժողով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական ժողովի արտահերթ նիստում այսօր կքննակվի ՀՀ ՄԻՊ թեկնածուի հարցը: Ինչպես հայտնի է, օմբուդսմենի թեկնածուները երկուսն են՝ Անահիտ Մանասյան եւ Էդգար Ղազարյան:
Հանձնաժողովի անդամներն իրենց քվեարկությամբ պետք է ընտրեն թեկնածուներից մեկին եւ նրան առաջադրեն ԱԺ-ին: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն միասնական որոշում ունի արդեն այս հարցում: Բանն այն է, որ ՔՊ-ականներն ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական ժողովում 1 ներկայացուցչով ավելի շատ են, ուստի մտադիր են միասնական դեմ քվեարկել Ղազարյանի թեկնածությանը, որպեսզի գլխադասային հանձնաժողովը ԱԺ-ին առաջադրի իրենց թեկնածուին՝ Անահիտ Մանասյանին:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականներն արդեն «սցենար» են մշակել, որ պետք է իբրեւ պատճառաբանություն բերեն Ղազարյանի խիստ քաղաքականացվածությունը, մտադիր են հիշեցնել նրա նախկինում արած հայտարարությունները եւ գրառումները, որտեղ քննադատում է գործող իշխանություններին՝ ցույց տալու համար, որ Էդգար Ղազարյանը չի համապատասխանում չափորոշիչներին եւ չի կարող «անաչառ» օմբուդսմեն լինել: Իսկ թե որքանով է իրենց թեկնածուն (որը հանրության համար ոչ հայտնի դեմք է) համապատասխանում Սահամանադրությամբ ՄԻՊ-ի համար սահմանված չափորոշիչներին, ՔՊ-ականներն իրենք էլ թերեւս այս հարցի պատասխանը չունեն: Կառավարությունից պարտադրել են կողմ քվեարկել, ուրեմն կքվեարկեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1517 դիտում
13:15 17-03-2021
Հայաստանն ապագայի 2 սցենար ունի, երրորդ ցանկացած սցենար այս երկուսից մեկի մոդիֆիկացիան է. Սուրեն Սարգսյան
5796 դիտում
15:00 28-01-2020
Սեյրան Օհանյանին կանչել են Ազգային ժողով. ինչ է սպասվում վաղը. armlur.am
847 դիտում
07:33 23-11-2023
ՔՊ-ն ամփոփիչ ժողով կանի. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»