Բորելն ապրիլմեկյան կատակ է անվանել ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի նախագահությունը
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում նախագահության անցումը Ռուսաստանին հարմար է «Հիմարների օրը նշելու» համար, հայտարարել է ԵԽ դիվանագիտության ղեկավար Ժոզել Բորելը։
«Չնայած Ռուսաստանի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ լինելուն՝ այն մշտապես խախտում է ՄԱԿ-ի իրավական շրջանակների բուն էությունը։ ԵԽ-ն դեմ է հանդես գալու ռուսաստանյան նախագահության կողմից բոլոր չարաշահումներին»,- գրել է նա իր թվիթերյան միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ ապրիլի 1-ին, Ռուսաստանն ընդունեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նախագահությունը։
Խորհրդի 15 անդամներից յուրաքանչյուրը նախագահում է մեկ ամիս՝ ռոտացիայի սկզբունքով։
Վերջին անգամ Ռուսաստանը նախագահել է 2022 թ․ փետրվարին, երբ զորքեր մտցրեց Ուկրաինա։
Չնայած Ուկրաինայի բողոքին՝ ԱՄՆ-ն հայտարարել է, որ չեն կարող խոչընդոտել Խորհրդի մշտական անդամ Ռուսաստանին զբաղեցնել նախագահի պաշտոնը։
Խորհրդի մյուս մշտական անդամներն են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Չինաստանը։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Ռուսաստանի նախագահությունն անվանել է «ապրիլմեկյան հիմարների օրվա համար վատթարագույն կատակ» և «դաժան հիշեցում այն բանի, որ ինչ-որ բան այնպես չէ միջազգային անվտանգության ճարտարապետության գործունեության հետ»։