ԱԺ-ում վիճաբանել են պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Մհեր Սահակյանը․ Սահակյանին իրավապահները բերման են ենթարկել․ Հայկ Կոնջորյանը ներկայացրել է միջադեպի մանրամասները
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի իր վարկածը:
Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:
Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»:
Նշենք նաև, որ Մհեր Սահակյանին իրավապահները տարել են խմբակցության աշխատասենյակից։ Այնտեղ էր նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գոռգոռոցներ են լսվել։ Ալեն Սիմոնյանը հրահանգել է լրագրողներին հեռացնել տարածքից։
Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը