1006 դիտում
18:35 30-03-2023
Ապրիլի 2-ին որոշ ժամանակով փակ կլինի Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոց տանող ճանապարհահատվածը
Սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 2-ին՝ առավոտյան 07:00-ից 15:00-ը փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոց (դեպի Էրեբունի վարչական շրջան) տանող ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Աշխատանքներն իրականացվելու են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների ուժերով և տեխնիկական միջոցների գործադրմամբ: Զուգահեռաբար՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ մասնագետները մաքրելու են հեղեղատար համակարգերը:
Երթևեկությունը նշված հատվածում վերականգնելուց առաջ փողոցը կմաքրվի ջրցան մեքենաներով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Նմանատիպ նյութեր
8855 դիտում
23:30 17-05-2018
Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած հատվածը
Այս բաժնից
1147 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1255 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1456 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ