1393 դիտում
12:05 30-03-2023
Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, այլեւ հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ներխուժման փաստն արձանագրել են նաեւ ՌԴ ՊՆ-ն՝ պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. «2023-ի մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետը, Շուշիի շրջանում հատել են շփման գիծը եւ զբաղեցրել 2054 բարձունքը եւ սկսել ինժեներական աշխատանքներ: Ադրբեջանական կողմին է ներկայացվել եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտության, ինժեներական աշխատանքները դադարեցնելու եւ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների նախնական դիրքեր վերադարձնելու մասին պահանջ»:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլև ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունը արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով», - նշեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ 2054 բարձունքից Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին շեն, Մեծ շեն ու մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը։
«Ադրբեջանը սա բացատրաում է, իբր թե, Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ռազմական բեռների ու անձնակազմի տեղափոխումներով։ Սա բացարձակապես իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, բայց եթե միայն այսպես լիներ, գուցե, խնդիրը արժանի չլիներ հատուկ ուշադրության։ Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի։

Նմանատիպ նյութեր
1393 դիտում
12:49 09-03-2023
Մենք իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում. Ադրբեջանի արածը ահաբեկչական ակտ է. Նիկոլ Փաշինյան
3579 դիտում
10:46 20-06-2017
Ադրբեջանն արդեն սրում է իրավիճակը. ապրիլյան «բլից-կրիգի» փորձը կրկնել հնարավոր չէ. Դենիս Դվորնիկով. «168 ժամ»
1450 դիտում
15:12 10-11-2022
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ․ Փաշինյան
Այս բաժնից
1213 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1183 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1009 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը