211652_close_icon
views-count1063 դիտում article-date 11:52 30-03-2023

Ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել ծխեցում, հնարավորության դեպքում՝ ոռոգում

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-ից -2 աստիճան, հողի մակերևույթին մինչև -4 աստիճան՝ լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ հանրապետության նախալեռնային գոտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2-ից -4, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-ից -2 աստիճան։

Նշված ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ (ծխեցում, հնարավորության դեպքում՝ ոռոգում)։

Նմանատիպ նյութեր