11010 դիտում
22:10 17-05-2017
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ կառուցած ջրագիծը Փոքր Վեդիում ոռոգում է 30հա մշակովի հողեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 17-ին, Արարատի մարզի Փոքր Վեդի (Խոր Վիրապ) համայնքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը հյուրընկալեց ԱՄՆ ՄԶԳ (USAID) տարածաշրջանային իրավախորհրդատու Ջեյմս Քելեհերին, տարածաշրջանային ֆինանսական վերահսկիչ Ռոբերտ Արելանոյին և տարածաշրջանային պայմանագրային գրասենյակի տնօրեն Մայքլ Ռոսմանին:
Նրանք ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության պատվիրակության հետ այցելեցին Փոքր Վեդիում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ վերակառուցված խորքային հորի տարածք, որտեղից նաև սկիզբ է առնում նույնպես ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ կառուցված 560մ. երկարությամբ ոռոգման ջրագիծը:
Նախագիծն իրականացել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում:
Ծրագրի ղեկավար Սյունիք Թադևոսյանը հյուրերին տեղեկացրեց, որ հորը և ջրագիծը ոռոգման ջրով են ապահովում 40 տնային տնտեսություններին պատկանող 30 հեկտար մշակովի հողերը: Ծրագրի շահառուներից ֆերմեր Գառնիկ Մանուկյանն էլ վստահեցրեց, որ մինչև ջրագծի շահագործումը գյուղացիները չէին կարողանում մշակել, ուստի և հավելյալ եկամուտ ստանալ այդ 30 հեկտար հողերից:
Այնուհետև հյուրերն այցելեցին «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում շինանյութի տեսքով դրամաշնորհ ստացած հայր և որդի Զոհրապ և Արմեն Ղազարյանների ջերմոց: 270քմ. տարածքով ջերմոցում այցի պահին աճեցվում էր լոլիկ: Լոլիկից հետո ծրագրի շահառուներն աճեցնելու են վարունգ: Զոհրապ Ղազարյանի խոսքով՝ ջերմոցը թույլ տվեց հավելյալ եկամուտ ունենալ նաև ձմռան ընթացքում՝ շուկայում ավելի թանկ վաճառելով այնտեղ աճեցված բանջարեղենը: Արմեն Ղազարյանն էլ ասաց, որ նախատեսում են շուտով կառուցել նոր՝ 1000քմ. տարածքով ջերմոց:
***
2013 թ. սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը, «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD):
USAID/PRP ծրագրի հետ կապված հարցերի համար կարող եք կապվել.
[b]«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (ՓՄՁ ԶԱԿ) [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
853 դիտում
23:16 29-05-2023
ԱԺ-ում ներկայացվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագիրը
2343 դիտում
19:02 06-03-2015
Իրանը մտադիր է Բաղրամյանի տարածաշրջանում մշակովի հողատարածքներ ձեռք բերել
3709 դիտում
15:13 31-07-2015
Փոքր Վեդիում բացվել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն