907 դիտում
14:09 29-03-2023
Համագործակցության համաձայնագիր կստորագրվի Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև
Երկօրյա այցով այսօր առավոտյան Սյունիք է ժամանել Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը՝ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորությամբ։
Սյունիքի մարզպետարանը հայտնում է, որ պատվիրակության կազմում են շրջանի քաղաքապետեր (Վալանս, Դեսին-Շարպիե, Վիեն), շրջանային խորհրդի պաշտոնյաներ, նաև տնտեսական, մշակութային, կրթական շրջանակների, Ֆրանսիայում հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ, լրագրողներ՝ ֆրանսիական ու ֆրանս-հայկական լրատվամիջոցներից։
Նրանց հետ Սյունիք են ժամանել նաև Ֆրանսիայում ՀՀ-ի դեսպանը, հայ ու ֆրանսիացի այլ պաշտոնյաներ, բարեգործական ու հասարակական ֆրանսիական կազմակերպությունների ղեկավարներ։
Սյունիքի դարպասների մոտ բարձրաստիճան հյուրերին ու պատվիրակության անդամներին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և մարզային
իշխանության ներկայացուցիչները։
Տաթևի վանական համալիրում այսօր նախատեսված է համագործակցության համաձայնագրի ստորագրում Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև։

Նմանատիպ նյութեր
2599 դիտում
16:22 17-10-2020
Արցախի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդին
Այս բաժնից
460 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
418 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
985 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան