211652_close_icon
views-count1885 դիտում article-date 13:42 29-03-2023

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի միջև ստորագրվել է հուշագիր

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին ընդառաջ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ե․Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի միջև ստորագրվեց  համագործակցության Հուշագիր։ Հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Երկու ՊՈԱԿ-ների պատասխանատուները՝ Շուշանիկ Միրզախանյանը և Վահագն Սարգսյանը փաստեցին, որ Հուշագրի վավերացումը բխում է երկու մշակութային կառույցների շահերից՝  ընդլայնելով կողմերի գործունեության  շրջանակը արդեն պաշտոնական հիմքով։ Համաձայն հուշագրի  կողմերը  իրականցնելու են  գիտա-կրթական, մաշկութային-ժամանցային համատեղ ծրագրեր, ինչպես նաև հայկական կինոժառանգության բովանդակությամբ ստեղծագործական-կրթական նախագծեր։

Հուշագրի ստորագրումը մեծապես  կխթանի հայկական կինոժառանգության պատմության ուսումնասիրման և հանրայնացման գործընթացները։  Հիշյալ փոխգործակցության արդյունքում նախատեսվում է պարբերաբար իրականացնել հետազոտական, ցուցահանդեսային և հրատարակչական նախագծեր։ Այս պահին ընթացքի մեջ է Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի վերականգմանը նվիրված հետազոտական գրքույկի նախապատրաստական աշխատանքները, որով էլ մեկնարկելու է հայ դասական ֆիլմերին նվիրված նոր մատենաշարի հրատարակությունը։

Նշենք, որ Գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) են պահպանվում հայկական կինոյի ամենամեծ ու հարուստ արխիվային ֆոնդերն ու հավաքածուները, որոնք անսպառ նյութ են  շարունակական  ուսումնասիրությունների ու բացահայտումների համար։

Նմանատիպ նյութեր