211652_close_icon
views-count2133 դիտում article-date 16:47 01-03-2016

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ներկայացրած ծրագրերն արժանացել են մրցանակի

Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թանգարանների միջազգային խորհրդի /ICOM/ Հայաստանի ազգային կոմիտեն` ԻԿՕՄ-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի «Լավագույն փորձ» կրթական ծրագրերի 2016 թվականի մրցանակաբաշխությանն էր ներկայացրել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի` երիտասարդ ծնողների համար նախատեսված «Օրորներ» երգի արվեստանոց կրթական ծրագիրը և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ազգային նվագարանների աշխարհում» կրթական ծրագիրը: Նշենք, որ ծրագիրը նախատեսված է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ծրագիրն արժանացել է մրցանակի և ընդգրկվել լավագույն ծրագրերի հնգյակում, իսկ գրականության և արվեստի թանգարանի ծրագիրն արժանացել է դիպլոմի և հրատարակման, որպես լավագույն փորձ թանգարանային կրթության բնագավառում: Հավելենք, որ 2012 թվականին նույն մրցույթում Հովհաննես Թումանյանի թանգարանի ներկայացրած ծրագիրն էր ներառվել լավագույն հնգյակի մեջ, իսկ 2013 թվականին` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ծրագիրը զբաղեցրել էր խրախուսական տեղ և տպագրվել ժողովածուում:

Նմանատիպ նյութեր